Դեկտեմբերի 12-ին կհրավիրիվի ԱԺ արտահերթ նիստ


Դեկտեմբերի 12-ին կհրավիրիվի ԱԺ արտահերթ նիստ
Նոյեմբեր 23 12:03 2017

ՀՀ Կառավարության առաջարկով Ազգային ժողովն արտահերթ նիստ կգումարի: Նիստ կգումարվի նոյեմբերի 12-ին, ժամը 10:00: Նման որոշում ընդունվեց Կառավարության այսօրվա նիստում: Նախագիծը ներկայացրեց փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանը:
Որոշման նախագծի մեջ ասվում ՝ ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100- րդ և «Ազգային ժողովի կանոնակարգ» օրենքի 44-րդ հոդվածներով` ՀՀ կառավարությունը որոշում է՝ առաջարկել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահին 2017 թվականի դեկտեմբերի 12-ին ժամը 10:00--ին գումարել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի արտահերթ նստաշրջան:

Նշենք, որ նիստի օրակարգում ներառված է 19 հարց, այդ թվում՝ «Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության և ընտանիքում համերաշխության վերականգնման մասին» աղմկահարույց օրինագիծը, որն արդն արժանացել է կառավարության հավանությանը:

ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանն էլ առաջարկեց արտահերթ նիտի օրակարգում ընդգրկել ԿԲ-ի մասին օրենքը: Այն հաստատվեց: