Կարապետյանը թվայնացման ծրագրի վերաբերյալ հանձնարարական տվեց


Կարապետյանը թվայնացման ծրագրի վերաբերյալ հանձնարարական տվեց
Նոյեմբեր 23 11:30 2017

ՀՀ Կառավարության այսօրվա նիստում վարչապետ Կարեն Կարապետյանը Թվային օրակարգի մշակման ընթացքի ու 2018 թվականի գործողությունների ծրագրի վերաբերյալ հանձնարարական տվեց: Կարապետյանն ասաց, թե ավարտին են հասցվում «Հայաստանի թվային օրակարագ 20-30» երկարաժամկետ ռազմավարության մշակման աշխատանքները: «Անհրաժեշտ է երկարաժամկետ ռզամավարական ծրագրին զուգահեռ իրականացնել կարճաժամկետ կոնկրետ ծրագրերի մշակման ու դրանց իրագործման աշխատանքներ»,-ասաց վարչապետը:

Նա հանրապետական գործադիր մարմինների բոլոր անդամներին հանձնարարեց 3-օրյա ժամկետում կառավարություն ներկայացնել ըստ ոլորտների թվայնացման փոխակերպումը համակարգող պատասխանատու բարձրաստիճան պաշտոնատար անձնանց թեկնածությունները: Վարչապետը հանձնարարեց 2 շաբաթում մշակել ու կառավարություն ներկայացնել 2018 թվականի թվային փոխակերմպման գործողությունների ծրագրի վերաբերյալ առաջարկություններ «Թվային Հայաստան» հիմնադրամի կարծիքը ստանալու համար:

Վարչապետը ընդգծեց թվային միջավայրի ձևավորման շրջանակներում համապատասխան միջազգային աջակցության ստացման գործընթացների կազմակերպումը իրականցնել բացառապես «Թվային Հայաստան» հիմնադրամի հետ համատեղ: Կարեն Կարապետյանը հիմնադրամի տնօրենին հանձնարարեց առաջարկությունները ստանալուն պես ամփոփել ու մեկամսկյա ժամկետում կառավարություն ներկայացնել 2018-2020 թվականի թվայնացման գործողությունների ծրագիրը:



loading...