Իշխանական կուլիսներում ներքին որոշում է կայացվել. առաջին փոխվարչապետի ինստիտուտ չի լինի. «Հրապարակ».


Իշխանական կուլիսներում ներքին որոշում է կայացվել. առաջին փոխվարչապետի ինստիտուտ չի լինի. «Հրապարակ».
Նոյեմբեր 23 08:28 2017

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Իշխանական կուլիսներում կարծես թե ներքին որոշում է կայացվել, որ 2018-ին, երբ Սահմանադրության բոլոր նորմերը կյանքի կոչվեն, առաջին փոխվարչապետի ինստիտուտ չլինի: Սահմանադրությունը նախատեսում է առավելագույնը 3 փոխվարչապետ, բայց առաջին փոխվարչապետ նախատեսված չէ։ Փոխվարչապետներից մեկը կղեկավարի ֆինանսատնտեսական բլոկը, մյուսը` սոցիալ-մշակութսյին: Երրորդ փոխվարչապետի «գոյությունը» կախված կլինի քաղաքական ապագա դասավորությունից, կոալիցիոն կառուցվածքից: Նա էլ՝ վարչապետի բացակայության դեպքում, կփոխարինի նրան։ Ընդդեմ Կարեն Կարապետյանի՞ է որոշում կայացվել՝ հարցրինք իշխանական մեր աղբյուրին։ «Ոչ, հանուն Կարեն Կարապետյանի որոշում է կայացվել, որ «առաջին-երկրորդ» չլինի, տնտեսության կառավարման գործում լինի միայն ինքը»:

Առավել մանրամասը՝ թերթի այսօրվա համարում: