Տարկետման իրավունքը հանելու շուրջ կլոր սեղան քննարկումները կշարունակվեն երկու շաբաթ հետո. «Ժամանակ»


Տարկետման իրավունքը հանելու շուրջ կլոր սեղան քննարկումները կշարունակվեն երկու շաբաթ հետո.
«Ժամանակ»
Նոյեմբեր 23 08:19 2017

«Ժամանակ» օրաթերթը գրում է. «Երեկ ԱԺ-ում կայացած տարկետման իրավունքը հանելու շուրջ կլոր սեղան քննարկումները կշարունակվեն երկու շաբաթ հետո: Կլոր սեղան քննարկման արդյունքներով՝ «Հանուն գիտության զարգացման» նախաձեռնության անդամ ուսանողներն իրենց առաջարկները կփաստաթղթավորեն եւ կներկայացնեն կառավարությանը: Բացի այդ, ուսանողների մասնակցությամբ կձեւավորվեն աշխատանքային խմբեր, որոնք կքննարկեն բոլոր խնդիրները եւ դրանց լուծման տարբերակները կառավարության որոշումներով կամ ենթաօրենսդրական ակտերով: Նախաձեռնության անդամներից մեկը «Ժամանակ»-ի հետ զրույցում հայտնեց, որ կլոր սեղանի գլխավոր ձեռքբերումն այն էր, որ ինչ-որ հիմնական հարցերի շուրջ կոնսենսուս է ձեռք բերվել»:

Առավել մանրամասը՝ թերթի այսօրվա համարում:

 



loading...