Ռեալը պատրաստվում է 110 մլն եվրո վճարել Ինտերի հարձակվողի համար


Ռեալը պատրաստվում է 110 մլն եվրո վճարել Ինտերի հարձակվողի համար
Նոյեմբեր 22 23:09 2017

Իտալական «Ինտերի» հարձակվող Մաուրո Իկարդին հետաքրքրել է Մադրիդի «Ռեալին»:

Մադրիդյան ակումբը մտադիր է ձեռք բերել 24-ամյա արգենտինացուն, ով կփոխարինի Կարիմ Բենզեմային:

Իկարդիի հրաժարագինը կազմում է 110 մլն եվրո: Վերջինիս գործող պայմանագրի ժամկետը միլանյան ակումբի հետ նախատեսված է մինչև 2021 թվականը:

Ընթացիկ մրցաշրջանում Իկարդին մասնակցել է Իտալիայի առաջնության 13 հանդիպման` դառնալով 13 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ: