Գրիզմանը չի բացառել տեղափոխությունը Մանչեսթեր Յունայթեդ


Գրիզմանը չի բացառել տեղափոխությունը Մանչեսթեր Յունայթեդ
Նոյեմբեր 22 21:41 2017

Մադրիդի «Աթլետիկոյի» հարձակվող Անտուան Գրիզմանը հայտարարել է, որ կարող է կարիերան շարունակել անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ»:

«Կարմիր սատանաները» պատրաստ են ֆրանսիացու տրանսֆերի դիմաց մադրիդյան ակումբին վճարել 100 մլն եվրո:

«Ես դեռ որոշում չեմ կայացրել իմ ապագայի հարցում: Ամեն ինչ կախված է տարբեր հանգամանքներից: Անգլիայում ինձ դուր չի գալիս միայն եղանակը:

«Մանչեսթեր Յունայթեդ» տեղափոխվելու հնարավորությունը հավանական է թվում:

Միաժամանակ ես երջանիկ եմ «Աթլետիկոյում»: Ես շատ լավ մարզիչ և թիմակիցներ ունեմ: Նրանք մշտապես ինձ հարցնում են ապագայիս մասին: Ամեն դեպքում, ես ոչինչ չեմ բացառում»,- Գրիզմանի խոսքն է մեջբերում «Sky Sports»-ը: