Բենզեմա. Ցանկանում եմ այնպես անել, որ ոչ ոք այլևս ինձ չքննադատի


Բենզեմա. Ցանկանում եմ այնպես անել, որ ոչ ոք այլևս ինձ չքննադատի
Նոյեմբեր 22 21:09 2017

Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կարիմ Բենզեման ցանկանում է ապացուցել իր քննադատներին, որ վերջիններս սխալվում են իր հարցում:

«Ցանկանում եմ այնպես անել, որ ոչ ոք չկարողանա ինձ քննադատել: Գիտեմ, որ կարող եմ անել դա: Կարող եմ ավելի լավ խաղալ, քան երբևէ:

Ցանկանում եմ թիմին տալ ավելին: Միշտ ցանկանում եմ գոլեր խփել, քանի որ ես հարձակվող եմ»,- Բենզեմայի խոսքն է մեջբերում «Marca»-ն:

Հիշեցնենք, որ ընթացիկ մրցաշրջանում 29-ամյա ֆրանսիացին կարողացել է դառնալ 4 գոլի հեղինակ: