Քննարկումն ավարտվեց. ուսանողներին երկու շաբաթ ժամանակ տրվեց


Քննարկումն ավարտվեց. ուսանողներին երկու շաբաթ ժամանակ տրվեց
Նոյեմբեր 22 16:39 2017

ԱԺ-ում այսօր անցկացված կլոր սեղան-քննարկման արդյունքում «Հանուն գիտության զարգացման» նախաձեռնության անդամների առաջարկները քննարկումը վարող ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն առաջարկեց երկու շաբաթվա ընթացքում ներկայացնել ԿԳՆ կամ ՊՆ։ 
«Առաջարկում ենք «Հանուն գիտության զարգացման» գործընկների մասնակցությամբ կազմել աշխատանքային խումբ, որը դետալ առ դետալ կքննարկի կառավարության որոշումներում կամ ենթաօրենսդրական ակտերում այս հարցերին լուծում տալու տարբերակները», -  ավարտից  հետո Շարմազանովը։

Աշխատաքյաին խումը կստեղծվի ՊՆ եւ ԿԳ նախարարություններին կից, որտեղ ներգրաված կլինեն նաեւ ուսանողները , եւ շահագրգիռ կողմերը: 

Նախաձեռնության անդամ Դավիթ Պետրոսյանն էլ հույս հայտնեց, որ իրենց բարձաձայնած խնդիրներին լուծում կտրվի։ Նա նշեց, որ նախաձեռնությունն ակնկալում է, որ այս հարցերի շուրջ հանրային քննարկում կմեկնարկի, որը կամրապնդի հասարակության ու բանակի միջև կապը. «Այս ամենի հետ կապված կարող ենք համաձայնության գալ, պատրաստ ենք մեր ամբողջ էներգիան ներդնել այս պրոցեսի մեջ», - նկատեց նա։



loading...