Այս պահին հատուկ լարվածություն չի նկատվում. ՊՆ փոխնախարար


Այս պահին հատուկ լարվածություն չի նկատվում. ՊՆ փոխնախարար
Նոյեմբեր 22 15:03 2017

«Ծառայողական քննության արդյունքում կպարզվեն բոլոր հանգամանքները: Ամեն ինչն էլ ունի իր լուծումներն ու մեխանիզմները։ Ցավոք առաջնագծում լինում են նաև նմանատիպ երևույթներ։ Պետք է լիարժեք խորամուտ լինենք խնդրի մեջ, հետո արդեն պարզ կլինի՝ արդյոք որևէ մեկի մեղքով է եղել, թե անզգուշության հետևանք է»,-այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ պաշտպանության փոխնախարար Արտակ Զաքարյանը՝ անդրադառնալով երեկ ՊԲ հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում ականապայթյունային մահացու վիրավորում ստացած երեք  զինծառայողի և մեկ վիրավորի դեպքին։

Դիտարկմանը, թե արդյոք մահացած զինծառայողների ընտանիքները կդառնան «1000 դրամի» հիմնադրամի շահառուներ, փոխնախարարը նշեց. «Ծառայողական քննության արդյունքում կպարզվեն բոլոր հանգամանքները»։

Ինչ վերաբերում է սահմանում տիրող իրավիճակին, ապա փոխնախարարը վստահեցրեց՝ իրավիճակն այնպես է, ինչպես միշտ է եղել։ «Այս պահին հատուկ լարվածություն չի նկատվում»։



loading...