Մինչև կլոր սեղանին գալը որոշակի կուլիսային ճնշումներ եղան մեզ վրա. Դավիթ Պետրոսյան


Մինչև կլոր սեղանին գալը որոշակի կուլիսային ճնշումներ եղան մեզ վրա. Դավիթ Պետրոսյան
Նոյեմբեր 22 14:25 2017

«Հանուն գիտության զարգացման» նախաձեռնությունը մեծ առումով հաջողել է, որովհետև ուսանողները լսելի են դարձել: Այս մասին, ԱԺ-ում ընթացող կլոր սեղան-քննարկման ժամանակ նշեց  նախաձեռնության անդամ Դավիթ Պետրոսյանը։

 «Սկզբնական հատվածում ուսանողների նկատմամբ այսպիսի վերաբերմունքը բացակայում էր, բայց այսօր, շնորհիվ ուսանողների, մենք նաև 100-ավոր գիտնականների, քաղաքացիական հասարակության ձայնն ենք բարձացնում։ Մեր բարձրաձայնած խնդիրների մասին ի պաշտոնե պարտավոր էին խոսել շատ ինստիտուտներ և ուսանողական կառույցներ, բայց չէին խոսում ու մինչև այսօր պաշտոնական դիրքորոշում չկարողացան հայտնել։ Թողեցին ամեն ինչ այնպես, ինչեպս կար, որ գլխացավի մեջ չընկնեն», - նշեց նա։

Դավիթ Պետրոսյանը նաև ընդգծեց, որ մինչև կլոր սեղան-քննարկմանը գալը, շատերը փորձել են կուլիսային ճնշումներ իրականացնել շարժման մասնակցիների նկատմամբ։

«Մինչև կլոր սեղանին գալը ձեր կողմից որոշակի վարքագծի դրսևորումներ տեսանք, կուլիսային ճնշումներ պայքարին չմասնակցելու համար։ Փորձեցիք ջլատել պայքարը», - նշեց Պետրոսյանը։

Նա նաև դժգոհեց, որ օրինագծի երկրորդ ընթերցումից առաջ ՀՀ ԱԺ պաշտպանության հանձնաժողովում կազմակերպված նիստը հետաձգվեց և իրենց այդպես էլ պատճառների մասին տեղյակ չպահվեց։

Դավիթ Պետրոսյանի խոսքով՝ իրենք օերնքում ընդգրկելու համար 3 առաջարկ են պատրաստվում ներկայացնել։