Բանակային ծառայության և գիտության մեջ հակասություն չկա. խնդիրն արհեստական է. Մկրտչյանը՝ ուսանողներին


Բանակային ծառայության և գիտության մեջ հակասություն չկա. խնդիրն արհեստական է. Մկրտչյանը՝ ուսանողներին
Նոյեմբեր 22 13:08 2017

Բանակային ծառայության և գիտության մեջ հակասություն չկա, այս խնդիրն արհեստական է: Այս մասին, ԱԺ-ում «Հանուն գիտության զարգացման» նախաձեռնության անդամների հետ ընթացող կլոր սեղան-քննարկման ժամանակ նշեց ՀՀ ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանը։

Նախարարն ընդգծեց, որ ինքն անձամբ դասադուլի ժամանակ չի այցելել համալսարան՝ հարգելով երիտասադրներին, քանի որ գործընթացը էմոցիանալ փուլ էր անցնում:

Բայց ես փորձեցի հանդիպումների ժամանակ հասկանալ՝ ինչ հիմնական պրոբլեմներ կան, որոնք լուծելու կարիք կա», - ասաց Լ.Մկրտչյանը։

Վերջինս ասաց, թե դժվար է ասել, թե 18 տարեկան երիտասարդը կդառնա գիտնական, թե ոչ և յուրաքանչյուրը պետք է կատարի հայրենիքի նկատմամբ իր պարտքը։

«Ծառայությունը չի ընդհատում նրա գիտելիք ստանալու հնարավորությունը», - ասաց Մկրտչյնաը: 

Լևոն Մկրտչյանը նաև անդրադարձավ «Պատիվ ունեմ» ծրագրին՝ նշելով, որ այն հնարավորություն է տալիս անցնել բակալավրիատի կրթություն և դրանից հետո որպես սպա ծառայել:

«Այս նույն սկզբունքի մի տարատեսակ երևի կարիք ունենք բակալավրիատից դեպի մագիստրատուրա ունենալ։ Այստեղ ՊՆ հետ մեր աշխատանքն է նույն ձևով առաջարկել, որ այն երիտասարդները, որոնք ավարտում են բակալավրիատը, գնան սպայական աստիճանի, մեկ տարի սպայական աստիճանն իրականացնելուց հետո և երկու տարի իբրև սպա աշխատալու ժամանակ հնարավորություն ունենան իրենց մասնագիտական հմտությունները չկորցնել ու զբաղվեն հատուկ կուրսերով։ Լուծումներն այստեղ կարող են լինել», - նշեց նա: 

Ըստ նախարարի` խնդիրը երկու տարվա է, և երբ գա պարտադիր զինապարտություն անցնելու սերունդի հերթը, անընդհատությունը չի խախտվելու, որովհետև գնալու են ծառայեն և գան սովորեն: Ամփոփելով իր զեկույցը նախարարը ողջունեց երիտասարդների այն միտքը` իրենց խնդիրը քաղաքական չէ: «Ես տպավորված եմ, որ նրանք անձնական խնդիր չունեն: Իսկապես պատրաստակամություն կա հասկանալ, հարցը լուծել»,- ընդգծեց նա: