Արկադի Փելեշյանը՝ Վանաձորի փոխքաղաքապետ


Արկադի Փելեշյանը՝ Վանաձորի փոխքաղաքապետ
Նոյեմբեր 21 17:36 2017

Վանաձոր համայնքի ավագանին այսօր արտահերթ նիստում հաստատեց ՀՎԿ խմբակցության ղեկավար Արկադի Փելեշյանին` Վանաձորի քաղաքապետի առաջին տեղակալ նշանակելու մասին հարցը:

Նշենք, որ Վանաձորի ավագանու այս նիստը տեղի է ունենում Սահմանադրական դատարանի որոշումից հետո, որով հակասահմանադրական համարվեցին ավագանու՝ վերջին մեկ տարվա ընթացքում հրավիրած նիստերը: Դրանից հետո «Հայկական վերածնունդը» հուշագիր ստորագրեց ՀՀԿ-ի հետ` Վանաձորի միասնական կառավարման մասին:

Հիշեցնենք` Արկադի Փելեշյանը հայտնի է իր կրիմինալ անցյալով: Ինչպես հայտնի է` անցած տարվա հոկտեմբերի 5-ին` Վանաձորում տեղի ունեցած ավագանու ընտրություններից երեք օր անց, «Հայկական վերածնունդ» կուսակցության (ՕԵԿ) Վանաձորի ավագանու անդամի թեկնածուների ցուցակը գլխավորող Արկադի Փելեշյանը՝ Ական, դաժան ծեծի էր ենթարկել Վանաձորի Ավետարանական հավատքի քրիստոնեական եկեղեցու առաջնորդ Ռաֆիկ Գրիգորյանին: Սակայն Փելեշյանը ջրից չոր էր դուրս եկել` ամուր տանիք ունենալու շնորհիվ:



loading...