Որդիս 15 տարեկան է. Նահապետյանը` որդու չծառայելու վերաբերյալ լուրերի մասին


Որդիս 15 տարեկան է. Նահապետյանը` որդու չծառայելու վերաբերյալ լուրերի մասին
Նոյեմբեր 21 13:26 2017

ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, պատգամավոր Կորյուն Նահապետյանը ստահոդ որակեց մամուլում հրապարակաված այն լուրերը, թե իր որդին նշանակվել է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի քարտուղարի պաշտոնակատար:

Հրապարակման մեջ նաև ասվում էր, որ ինչպես Կորյուն Նահապետյանն այնպես էլ նրա 25-ամյա որդին չեն ծառայել Հայոց Բանակում:

«Ակնհայտ սուտ տեղեկություններ են տարածվում, այնպիսի տեղեկություններ, որոնք որևէ աղերս չունեն իրականության հետ, եթե ձեզ որևէ տեղեկություն հետաքրքրիր է, ապա պետք է նախօրոք ճշտել և ստանալ պարզաբանում»,- նշեց նահապետյանը:

Հարցին` իր որդին ծառայե՞լ է, նա պատասխանեց. «Ես 25 տարեկան որդի չունեմ, ակնհայտ սուտ է: Իմ որդին 15 տարեկան է»:

Իսկ արդյո՞ք ծառայելու է նրա որդին, Նահապետյանը հորդորեց ժամանակից առաջ չընկնել և սպասել: