Արցախում վիրավորված զինծառայողին տեղափոխել են հիվանդասենյակ. նրա վիճակը բավարար է


Արցախում վիրավորված զինծառայողին տեղափոխել են հիվանդասենյակ. նրա վիճակը բավարար է
Նոյեմբեր 21 11:56 2017

Արցախում նոյեմբերի 4-ին հակատանկային նռնակի պայթյունի հետեւանքով վիրավորված զինծառայող Սերգեյ Ալումյանի վիճակն արդեն բավարար է: Այս մասին Armday.am-ին հայտնեցին ՀՀ ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալից: Զինծառայողի կյանքին այլեւս վտանգ չի սպառնում, Վերակենդանացման բաժանմունքից տեղափոխվել է հիվանդասենյակ:

Ժամկետային զինծառայող Սերգեյ Ալումյանը բեկորային վնասվածքներ էր ստացել դեմքի ու ձեռքերի շրջանում, մատներից մի քանիսը ամպուտացվել են, ունի նաեւ ծնոտի կոտրվածք:

Հիշեցնենք, որ  ըստ Արցախի ՊՆ-ի տեղեկատվության, Արցախում 2017թ. նոյեմբերի 4-ին հակատանկային նռնակի պայթյունի հետեւանքով մահացու վիրավորում էր ստացել ՊԲ զինծառայող, 20-ամյա Հրանտ Խաչատուրի Մանգասարյանը: Գեւորգ Վլադիսլավի Հյուսնունցը եւ Սերգեյ Սեւադայի Ալումյանը ստացել էին տարբեր աստիճանի բեկորային վիրավորումներ: