Էջմիածնի գերեզմանատանը 55-ամյա տղամարդը ինքնահրկիզվել ու կախվել է


Էջմիածնի գերեզմանատանը 55-ամյա տղամարդը ինքնահրկիզվել ու կախվել է
Նոյեմբեր 21 11:39 2017

Երեկ արտառոց դեպք է տեղի ունեցել Արմավիրի  մարզի Էջմիածին քաղաքում: Armday.am-ին հայտնի է դարձել, որ  55-ամյա տղամարդն ինքնասպանություն է գործել քաղաքի գերեզմանատանը:

ՀՀ ոստիկանության ԶԼՄ-ների հետ կապի բաժնի պետ Էդգար Ջանոյանը մեզ հետ զրույցում ասաց, որ նոյեմբերի 20-ին՝ 15:35-ին հաղորդում է ստացվել այն մասին, որ Էջմիածին քաղաքի գերեզմանատանը մարդ կախվել:

«Մեկնած խումբը պարզել է, որ «Պետ տնկարան» կոչվող տարածքում գտնվող գերեզմանատանը՝ գերեզմանի տանիքի ամրակից մետաղալարով կախվելու և ինքնահրկիզման եղանակով ինքնասպան է եղել 1962-ին ծնված Ա.Հ.-ն»,-ասաց Ջանոյանը, հավելելով, որ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, կատարվում է քննություն:



loading...