Դոլարի փոխարժեքը նվազել է 2 դրամով, եվրոն նույնպես էժանացել է


Դոլարի փոխարժեքը նվազել է 2 դրամով, եվրոն նույնպես էժանացել է
Նոյեմբեր 20 18:45 2017

ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ նոյեմբերի 20-ին, կազմել է 484.78 դրամ՝ նախորդ օրվա համեմատ նվազել է 2.00 դրամով: Այդ մասին հայտնում են Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունից:

Բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 643.45 դրամ (աճել է 1.44 դրամով), եվրոյի փոխարժեքը կազմել է 571.80 դրամ (նվազել է 2.21 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 8.19 դրամ (աճել է 0.02 դրամով):

Թանկարժեք մետաղների համար բանկի կողմից սահմանվել են հետեւյալ գները.

Արծաթ՝ 266.29 դրամ, ոսկի՝ 20,017.93 դրամ, պլատին՝ 14,604.12:

Նոյեմբերի 20-ին «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ-ում դոլարի առքուվաճառք տեղի չի ունեցել: