Հրդեհ՝ երեւանյան շենքում


Հրդեհ՝ երեւանյան շենքում
Նոյեմբեր 20 16:16 2017

Նոյեմբերի 20-ին, ժամը 11:50-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Ավան-Առինջ 2-րդ միկրոշրջանի շենքերից մեկի մոտակայքում՝ բնակելի տան տանիքից ծուխ է նկատվում:

Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է հողատարածքում գտնվող տան տանիքում:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 12:23-ին, մարվել՝ 12:32-ին:

Տան տանիքում այրվել են փայտյա կառուցատարրեր (2 գմ) և կենցաղային իրեր: