Խոշոր հրդեհ Աչաջուր գյուղում


Խոշոր հրդեհ Աչաջուր գյուղում
Նոյեմբեր 20 13:43 2017

Նոյեմբերի 19-ին, ժամը 21:13-ին ահազանգ է ստացվել, որ Տավուշի մարզի Աչաջուր գյուղում այրվում է անասնակեր:

Դեպքի վայր է մեկնել երեք մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Աչաջուր գյուղի «Հայփոստի» հարևանությամբ այրվում է մոտ 20 տ անասնակեր:

Հրդեհը մեկուսացվել է նոյեմբերի 20-ին ժամը 02:45-ին, մարվել՝ 12:31-ին:

Ամբողջությամբ այրվել է 32-րդ փողոցի տներից մեկի բակում գտնվող անասնագոմը (մոտ 30 քմ) և մոտ 30 տ անասնակեր: