Ավտովթար Երևանում. ճակատ-ճակատի բախվել են Lada-ն ու BYD տաքսին. կա վիրավոր


Ավտովթար Երևանում. ճակատ-ճակատի բախվել են Lada-ն ու BYD տաքսին. կա վիրավոր
Նոյեմբեր 20 12:52 2017

Երեկ՝ նոյեմբերի 19-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 23:05-ի սահմաններում Աթոյան և Այվազովսկի փողոցների խաչմերուկում ճակատ ճակատի բախվել են Lada 2115 մակնիշի 35 AT 347 համարանիշի և BYD մակնիշի 35 AX 515 համարանիշի տաքսի ավտոմեքենաները, գրում է shamshyan.com-ը:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով BYD-ի 1 ուղևոր տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն: Ոստիկանությունն ու ՃՈ հետաքննչական բաժանմունքը պարզում են վարորդների և վիրավորի ինքնությունը։ 



loading...