Արարատի մարզում 19-ամյա աղջիկը կամրջից իրեն ցած է նետել. նա գտնվում է բժիշկների հսկողության տակ


Արարատի մարզում 19-ամյա աղջիկը կամրջից իրեն ցած է նետել. նա գտնվում է բժիշկների հսկողության տակ
Նոյեմբեր 19 23:09 2017

Shamshyan.com-ը գրում է, որ երեկ՝ նոյեմբերի 18-ին, ինքնասպանության փորձ է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 16:00-ի սահմաններում, «Արարատ» բժշկական կենտրոնից ոստիկանության Արարատի բաժին հայտնել են, որ «ձախ սրունքի ստորին 3-րդ-ի զույգ ոսկրերի բազմաբեկոր 1-ին, 2-րդ ոսկրերի ողերի կոմպրեսիոն կոտրվածք հարցականով» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի աղջիկ:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց է մեկնել ոստիկանության Արարատի բաժնի օպերատիվ խումբը, ովքեր պարզել են, որ վիրավորը Արարատի մարզի գյուղերից մեկի բնակչուհի, 19-ամյա Լիլիթ Բ.-ն է: Ոստիկանները պարզել են, որ նույն օրը, ժամը 15:30-ի սահմաններում, Լիլիթ Բ.-ն ինքնասպանություն գործելու նպատակով Երևան-Երասխավան ավտոճանապարհի 44-րդ կմ հատվածում գտնվող՝ Նոյակերտ և Ավշար գյուղերը կապող կամրջի վրայից իրեն ցած է նետել:
Հիվանդանոցում վիրաբուժական բաժանմունքի վարիչ Արամայիս Գրիգորյանը ոստիկաններին հայտնել է, որ Լիլիթ Բ.-ն գտնվում է վիրաբուժական բաժանմունքում՝ բժիշկների հսկողության տակ:


Մանրամասները՝ այստեղ: