Հրդեհ Ախուրյան գյուղում. տնակն ամբողջությամբ այրվել է


Հրդեհ Ախուրյան գյուղում. տնակն ամբողջությամբ այրվել է
Նոյեմբեր 19 17:28 2017

Հայաստանի ԱԻՆ-ում, նոյեմբերի 18-ին, ժամը 23:23-ին տեղեկություն է ստացվել, որ Շիրակի մարզի Ախուրյան գյուղի Բանավան թաղամասի 2-րդ նրբանցքում այրվում է տնակ:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսցվել է ժամը 23:50-ին, մարվել՝ 00:53-ին:

Ամբողջությամբ այրվել է ոչ բնակելի տնակը՝ մոտ 27 քմ: