Մետրոպոլիտենում զինված քաղաքացու առկայության մասին կեղծ ահազանգի հեղինակի ինքնությունը պարզվել է


Մետրոպոլիտենում զինված քաղաքացու առկայության մասին կեղծ ահազանգի հեղինակի ինքնությունը պարզվել է
Նոյեմբեր 19 16:52 2017

Այսօր` ժամը 08:09-ին, ահազանգ է ստացվել ոստիկանություն, որ մետրոյում զենքով ու դանակով մի երիտասարդ կա: Ոստիկանության ծառայողները պարզել են, որ ահազանգը իրականությանը չի համապատասխանում: Կեղծ ահազանգ տվողը հայտնաբերվել ու բերման է ենթարկվել: Նախապատրաստվում են նյութեր:

Ոստիկանության ԶԼՄ-ների բաժնի պետ Էդգար Ջանոյանի գրառումը։