ՀՎԿ-ն ու Վանաձորի քաղաքապետը համագործակցության հուշագիր են կնքել


ՀՎԿ-ն ու Վանաձորի քաղաքապետը համագործակցության հուշագիր են կնքել
Նոյեմբեր 18 19:24 2017

«Հայկական վերածնունդ» կուսակցությունը համագործակցության հուշագիր է կնքել Վանաձորի քաղաքապետ Մամիկոն Ասլանյանի հետ: Այս մասին Armday.am-ը տեղեկանում է Վաանաձորի քաղաքապետ Մամիկոն Ասլանյանի ֆեյսբուքյան էջից:

«Երեկ կոչով դիմել էի Վանաձոր համայնքի ավագանու խմբակցություններին՝ ավագանու նիստերին մասնակցության և մասնակցային կառավարման սկզբունքից ելնելով՝ կառավարման մաս կազմելու հորդորով. Իմ կոչին արձագանքել է Վանաձորի ՀՎԿ տարածքային կառույցի ղեկավար և ավագանու անդամ Արկադի Փելեշյանը, որի հետ էլ կնքել ենք համագործակցության հուշագիր»,-գրել է նա:

Նշենք, որ ՀՎԿ-ն ավելի վաղ հերքում էր, թե սեպարատ բանակցությունների մեջ կարող է մտնել Վանաձորի քաղաքապետի հետ՝ նշելով, իբր հավատարիմ են «Լուսավոր Հայաստանի» եւ ԲՀԿ-ի հետ կնքած հուշագրին: