Խոշոր ավտովթար Երևանում. կան վիրավորներ


Խոշոր ավտովթար Երևանում. կան վիրավորներ
Նոյեմբեր 18 14:34 2017

Այսօր՝ նոյեմբերի 18-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 02:00-ի սահմաններում Իսակովի պողոտայում՝ Երևանյան լիճ տանող կամրջի հարևանությամբ, բախվել են Opel մակնիշի 35 MX 801 համարանիշի և Audi A8 մակնիշի P 457 OE 750 համարանիշի ավտոմեքենաները, գրում է shamshyan.com-ը:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 3 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Էրեբունի բժշկական կենտրոն:  Ճանապարհային Ոստիկանությունը պարզում է վարորդների և վիրավորների ինքնությունը: