Մայրը դիմել է ոստիկանություն և հայտնել, որ 27-ամյա որդին փորձել է իրեն ու աղջկան սպանել


Մայրը դիմել է ոստիկանություն և հայտնել, որ 27-ամյա որդին փորձել է իրեն ու աղջկան սպանել
Նոյեմբեր 18 12:59 2017

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ Ոստիկանության Մաշտոցի բաժնի հետաքննչական բաժանմունքում հետաքննություն է սկսվել Մարգարյան փողոցի բնակիչ, 48-ամյա Նելլի Հալաջյանի դիմումի փաստով:

Վերջինս Ոստիկանության Մաշտոցի բաժին հայտնել է, որ նոյեմբերի 16-ին ժամը 15:30-ի սահմաններում Մարգարյան փողոցի բնակիչ, 27-ամյա Նորայր Թադևոսյանը Մարգարյան փողոցում իր վարած BMW մակնիշի 96 NT 006 համարանիշի ավտոմեքենայով փորձել է իրեն և մորը վրաերթի ենթարկելու միջոցով սպանել:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Ոստիկանությունը որոնում է Ն. Թադևոսյանին և Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վերջինս Ն. Հալաջյանի տղան է, որին մայրն ու քույրը մեղադրում են իրենց նկատմամբ սպանության փորձ կատարելու մեջ: 

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում



loading...