Տղամարդը ներխուժել է Բյուրեղավանի գիշերօթիկ դպրոց, հարվածել 8-ամյա մի տղայի


Տղամարդը ներխուժել է Բյուրեղավանի գիշերօթիկ դպրոց, հարվածել 8-ամյա մի տղայի
Նոյեմբեր 18 12:19 2017

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ նոյեմբերի 16-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Կեսօրին մի տղամարդ ներխուժել է «Բյուրեղավանի երեխաների խնամքի և պաշտպանության գիշերօթիկ հաստատություն», որտեղ սկսել է աշխատակիցների և երեխաների ներկայությամբ հայհոյանքներ ու անբարո խոսքեր ուղղել տնօրեն Մարիեն Գալստյանի հասցեին:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, կատավածի մասին նոյեմբերի 17-ին դիմում է ներկայացրել տնօերն Մ. Գալստյանը, ով հայտնել է, որ անծանոթ տղամարդը հնչեցրել է նաև սպառնալիքներ և հարվածել է գիշերօթիկի սան՝ 8-ամյա մի տղայի: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Ոստիկանության Կոտայքի բաժնի և նույն բաժնի Ոստիկանության Բյուրեղավանի բաժանմունքի ծառայողները պարզել են, որ գիշերօթիկ ներխուժած անձը Հայկ Ստեփանյանն է, ում աղջիկը սովորում է նշված հաստատությունում և այնտեղ երեխաների միջև վիճաբանություն է տեղի ունեցել: Հ. Ստեփանյանի աղջիկը այդ մասին հայտնել է ծնողին, ինչից հետո էլ ծնողը եկել է դպրոց ու, ըստ տնօրենի և աշխատակիցների հայտարարությունների՝ անվայելուչ է պահել իրեն: 

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում