Ավտովթար Երևան-Վայք ավտոճանապարհին


Ավտովթար Երևան-Վայք ավտոճանապարհին
Նոյեմբեր 18 07:37 2017

Նոյեմբերի 18-ին, ժամը 03:39-ին ահազանգ է ստացվել, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհին՝ «Կարին» ռեստորանային համալիրի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, բախվել ծառին և կողաշրջվել, վարորդն արգելափակվել է ավտոմեքենայի մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Մ-2 ավտոճանապարհի Երևան-Վայք հատվածի 143-րդ կմ-ին «Տոյոտա Քեմրի» մակնիշի 35 ML 110 պետհամարանիշով ավտոմեքենան (վարորդ՝ 1972 թ. ծնված Կ. Գ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել ծառին և կողաշրջվել, ինչի հետևանքով վարորդն արգելափակվել է ավտոմեքենայում:

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը տուժածն ավտոմեքենայից դուրս է բերվել տեղի ուժերով:

Փրկարարները վարորդին պատգարակով մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային, ով հոսպիտալացվել է Վայքի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան: