Ապարան-Քուչակ ավտոճանապաարհին․ կան վիրավորներ


Ապարան-Քուչակ ավտոճանապաարհին․ կան վիրավորներ
Նոյեմբեր 18 11:08 2017

Նոյեմբերի 17-ին, ժամը 21:30-ին ահազանգ է ստացվել, որ Ապարան-Քուչակ ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Ապարան-Քուչակ ավտոճանապաարհի 7-րդ կմ-ին բախվել են «ՎԱԶ 2106» մակնիշի 26 OS 607 պետհամարանիշով (վարորդ՝ 1983 թ. Մ. Մ.) և «Honda CR-V» մակնիշի 31 SO 753 պետհամարանիշով (վարորդ՝ 1959 թ. Գ. Պ.) ավտոմեքենաները:

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը «ՎԱԶ 2106» մակնիշի ավտոմեքենայի վարորդ՝ Մ. Մ.-ը և ուղևոր՝ 1986 թ. Ա. Զ.-ը, «Honda CR-V» մակնիշի ավտոմեքենայի վարորդ Գ. Պ.-ը, ուղևորներ՝ 1955 թ. ծնված Ա. Մ-.ը և Ս. Փ.-նը (ծնվ.1955թ) տեղի ուժերով տեղափոխվել են Ապարանի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են բավարար:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազի բալոնների փականները և իրականացրել հովացման աշխատանքներ:



loading...