Հրդեհ Արփի գյուղում


Հրդեհ Արփի գյուղում
Նոյեմբեր 18 10:33 2017

Նոյեմբերի 18-ին, ժամը 06:55-ինահազանգ է ստացվել, որ Վայոց ձորի մարզի Արփի գյուղում այրվում է կուտակած անասնակեր:

Դեպքի վայր են մեկնել երեք մարտական հաշվարկ, մարզային փրկարարական վարչության և մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնի օպերատիվ խմբերը:

Պարզվել է, որ Արփի գյուղի 26-րդ փողոցի թիվ 24 տան մոտակայքում այրվում է Հ. Մ.-ին պատկանող անասնագոմի տանիքում (մոտ 80 քմ) կուտակած անասնակեր (մոտ 700 հակ):

Կտրվի լրացուցիչ տեղեկություն: