Գողության փորձ թիվ 20 երթուղու միկրոավտոբուսի սրահում. փորձը ձախողվել է


Գողության փորձ թիվ 20 երթուղու միկրոավտոբուսի սրահում. փորձը ձախողվել է
Նոյեմբեր 17 18:44 2017

Նոյեմբերի 16-ին, ժամը 18.15-ին, ոստիկանության Կենտրոնականի բաժնում 1997 թ. ծնված Էդվարդ Զ.-ն հաղորդում է տվել, որ նույն օրը, ժամը 17.30-ին, Աբովյան փողոցում թիվ 20 երթուղու միկրոավտոբուսի սրահում պայուսակից փորձել են գողանալ դրամապանակը, որի մեջ եղել է գումար, սակայն հանցագործությունն ավարտին չեն հասցրել:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ ոստիկանության Երեւան քաղաքի վարչության գրպանահատության բաժանմունքի ծառայողները, իրացնելով ստացված օպերատիվ տվյալները, նույն օրը, ժամը 20.00-ին, գողության փորձի կասկածանքով, Նար-Դոսի փողոցի թիվ 50 հասցեի մոտից բերման են ենթարկել 27-ամյա Սպարտակ Մ.-ին, որը տվել է խոստովանական բացատրություն:

Նախապատրաստվում են նյութեր:



loading...