Խոշոր վթար Էջմիածնում․ կան վիրավորներ


Խոշոր վթար Էջմիածնում․ կան վիրավորներ
Նոյեմբեր 17 16:14 2017

Այսօր՝ նոյեմբերի 17-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 14:00-ի սահմաններում Երևան-Արմավիր ավտոճանապարհի Էջմիածին քաղաքի մուտքի մոտ բախվել են Արմավիրի մարզի Տարոնիկ գյուղի բնակիչ, 25-ամյա Ներսես Ղազարյանի վարած Nissan Teana մակնիշի 96 AM 009 համարանիշի և Արմավիրի մարզի Խորունկ գյուղի բնակիչ Աշոտ Գրիգորյանի վարած BMW X5 մակնիշի 03 XX 001 համարանիշի ավտոմեքենաները, գրում է shamshyan.com-ը:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով BMW-ն դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի և բախվել էլեկտրասյանը: Վթարի հետևանքով 2 վարորդներն ու 1 ուղևոր մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Վաղարշապատի բժշկական կենտրոն:  Ոստիկանությունը պարզում է վիրավոր ուղևորի ինքնությունը: