Երևան-Գյումրի-Բավրա ճանապարհին տեղի ունեցած պատահարից տուժածներից մեկը ևս մահացավ


Երևան-Գյումրի-Բավրա ճանապարհին տեղի ունեցած պատահարից տուժածներից մեկը ևս մահացավ
Նոյեմբեր 17 14:20 2017

Նոյեմբերի 15-ին, ժամը 18.20-ի սահմաններում, Երևան-Գյումրի-Բավրա ճանապարհի 41-րդ կմ-ին իրար են բախվել Ա. Ա.-ի վարած «Ֆոլքսվագեն» և Ա. Մ.-ի վարած նույն մակնիշի ավտոմեքենաները:
Պատահարի հետևանքով` Ա.Ա.-ն, ուղևոր 1956 թ. ծնված Արզուման Ասատրյանը, Ա. Մ.-ն, նրա ուղևոր` 1947 թ. ծնված Արտաշես Ջեյրանյանը, և 37-ամյա մյուս ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց, որտեղ Ա. Ջեյրանյանը և Ա. Ասատրյանը, գիտակցության չգալով, մահացել են:
Կատարվում է քննություն:


Նոյեմբերի 16-ին, ժամը 19.30-ին, ոստիկանությունում հաղորդում է ստացվել, որ վարորդներից մեկը` 1968 թ. ծնված Արթուր Ասատրյանը, գիտակցության չգալով, նույնպես մահացել է: