«Վարդաշեն» ՔԿՀ-ն նոր պետ ունի


«Վարդաշեն» ՔԿՀ-ն նոր պետ ունի
Նոյեմբեր 17 13:54 2017

«Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկը նոր պետ ունի:

Armday.am-ի հետ զրույցում արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության հանրային կապերի բաժնի պետ Գոռ Ղլեչյանը տեղեկացրեց, որ հիմնարկի նոր պետ է նշանակվել արդարադատության գնդապետ Արկադի Բալյանը:

Նա նշեց նաև, որ ՔԿՀ-ի նախկին պետը՝ Հովհաննես Հակոբջանյանը, աշխատանքից ազատվել էր սեփական դիմումի համաձայն: