Հրդեհ Քաղսի գյուղում


Հրդեհ Քաղսի գյուղում
Նոյեմբեր 17 12:25 2017

Նոյեմբերի 17-ին, ժամը 04:48-ին տեղեկություն է ստացվել, որ Կոտայքի մարզի Քաղսի գյուղում՝ եկեղեցու մոտակայքում, այրվում է տան տանիք:

Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ այրվում են 2-րդ փողոցի տներից մեկի բակում գտնվող հացատունը, կից խորդանոցը (մոտ 60 քմ) և ներսում կուտակած աթար (մոտ 6 խմ):

Հրդեհը մեկուսացվել է ժամը 05:15-ին:

Կտրվի լրացուցիչ տեղեկություն: