Ավտովթար Վանաձորում․ կան վիրավորներ


Ավտովթար Վանաձորում․ կան վիրավորներ
Նոյեմբեր 17 11:09 2017

Նոյեմբերի 16-ին, ժամը 15:08-ին տեղեկություն է ստացվել, որ Լոռու մարզի Վանաձոր քաղաքում՝ ռեստորանի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Կարեն Դեմիրճյան փողոցի 12 հասցեի մոտակայքում բախվել են «Nissan Sentra» մակնիշի 72 SA 772 (վարորդ՝ 1997 թ. ծնված Ս. Մ.) և «Mercedes-Benz» մակնիշի 34 FM 777 (վարորդ՝ 1970 թ. ծնված Ս. Պ.) պետհամարանիշերով ավտոմեքենաները:

Փրկարարները Ս. Մ.-ին մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային, ով հոսպիտալացվել է Վանաձորի ԲԿ: «Nissan Sentra» մակնիշի ավտոմեքենայի ուղևոր՝ 1996 թ. ծնված Լ. Պ.-ը տեղի ուժերով տեղափոխվել է Վանաձորի ԲԿ: Բժիշկները Ս. Մ.-ի առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության, իսկ Լ. Պ.-ինը՝ բավարար:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները: