Ի՞նչ ասել այն բժշկին, ով մահամերձ հիվանդի կողքին կանգնած, ասում է` ես ադրենալին չունեմ


Ի՞նչ ասել այն բժշկին, ով մահամերձ հիվանդի կողքին կանգնած, ասում է` ես ադրենալին չունեմ
Նոյեմբեր 17 11:04 2017

ՀՀ ԱԺ-ում քննարկվում է բուժաշխատողի մասնագիտական գործունեությունը խոչընդոտելու դեպքում պատիժ սահմանելու մասին նախագիծը: Նախագծի հեղինակներն են ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավորներ Հրայր Թովմասյանն ու Կարեն Ավագյանը:
Ելույթով հանդես եկավ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը նշելով, որ այս դահլիճում չկա մեկը, որ կողմ լինի բռնությանը` անկախ նրանից ում հանդեպ է դա կիրառվում: «Ես ունեմ վիճակագրություն թե տաքսիսիտների հանդեպ ինչ բռնություն է կիրառվում։ Մենք դատապարտում ենք ցանկացած բռնություն, և դրանց համար քրեական օրենսգրքով արդեն նախատեսում է հստակ պատժամիջոց»,- ասաց պատգամավորը: Նա նշեց, որ առաջարկելու է լրագրողների մասնագիտական գործունեությունը խոչընդոտող պատիժը խստացնել:

«Որպես նախկին լրագրող օգտվելու եմ իմ պատգամավորի իրավունքից և առաջարկելու եմ քրեական օրենսգրքում հատուկ լրագրողների գործունեությանը խոչընդոտելու համար շատ ավելի խստացված իրավական կարգավորում: Մենք կողմ ենք որ քրեական օրենսգիրքն իր ողջ խստությամբ գործի բռնություն կատարածի նկատմամբ, բայց այդ դեպքում ի՞նչ ասել այն բժշկին, ով մահամերձ հիվանդի կողքին կանգնած, ասում է` ես ադրենալին չունեմ, որ նրան ստիմուլացիա անեմ, գնացեք ապտեկայից առեք»,- ասաց պատգամավորը: Ես կոչ չեմ անում, բռնության, բայց ես ուզում եմ ասել, որ քրեական օրենսգիրքը խնդիրը կարգավորում է և առանձին մասնագիտություններով տարբերակել և ծանրաբեռնել օրենսգիրքը տրամաբանական չէ: «Եթե մենք դնում ենք տարբերակումներ, եկեք քրեկաան օրենսգիքրը ծանրաբեռնենք և բոլոր մասնագիտությունների գծով գրենք` չի կարելի բռնություն գործադրել տաքսիստի, ուսուցչի, և մյուս մասնագիտությունների հարցով: Այս տարբերակումը մեզ համար հասկանալի չէ»,- հայտարարեց նա: