Ավտովթար Իսակովի պողոտայում


Ավտովթար Իսակովի պողոտայում
Նոյեմբեր 16 13:41 2017

Նոյեմբերի 16-ին, ժամը 09:15-ին տեղեկություն է ստացվել, որ Երևան քաղաքի Նորագյուղ թաղամասի Էջմիածնի հին խճուղում՝ ոստիկանության պահեստների մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, ավտոմեքենայից առկա է գազի արտահոսք. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Իսակովի պողոտայի թիվ 7 հասցեի մոտակայքում բախվել են «ՊԱԶ» մակնիշի 494 II 01 (վարորդ՝ Ա. Հ.), «Mercedes E320» մակնիշի 88 TG 808 (վարորդ՝ Ա. Գ.) և «ՎԱԶ-2121» մակնիշի 001 RA 71 (վարորդ՝ Ռ. Ս.) պետհամարանիշերով ավտոմեքենաները. «Mercedes E320» մակնիշի ավտոմեքենայից տեղի է ունեցել գազի արտահոսք, տուժածներ չկան:

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը գազի արտահոսքը դադարեցվել է տեղի ուժերով:

Փրկարարները հոսանքազրկել են «Mercedes E320» մակնիշի ավտոմեքենան: