1$ = 0 AMD 1€ = 0 AMD

Շահագրգռված ենք զարգացնելու Հայաստան-Իրան-Թուրքմենստան եռակողմ տնտեսական փոխգործակցությունը. ՀՀ վարչապետ

Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Սեյեդ Քազեմ Սաջադիին ու Թուրքմենստանի արտակարգ և լիազոր դեսպան Մուհամմետնիյազ Բադիի Մաշալովին:

Վարչապետը, ողջունելով հյուրերին, նշել է, որ Իրանի և Թուրքմենստանի հետ Հայաստանի քաղաքական հարաբերությունների բարձր մակարդակը հնարավորություն է տալիս առավել սերտացնել երկկողմ տնտեսական կապերը, ինչպես նաև ծավալել եռակողմ ձևաչափով տնտեսական գործակցություն:

«Մենք շահագրգռված ենք զարգացնելու Հայաստան-Իրան-Թուրքմենստան եռակողմ տնտեսական փոխգործակցությունը: Հնարավորություն ունենք ավելացնելու մեր երկրների միջև ապրանքաշրջանառության ծավալի աճը, և 2017 թ. աշխատանքային առաջին օրվա այս հանդիպումը վկայում է մեր համագործակցությանը տրվող կարևորության մասին», - նշել է կառավարության ղեկավարը:

Իրանի ու Թուրքմենստանի դեսպանները շնորհավորել են ՀՀ վարչապետին և հայ ժողովրդին Նոր տարվա առթիվ՝ նշելով, որ իրենց երկրների կառավարությունները կարևորում են Հայաստանի հետ հարաբերությունների ընդլայնումը և պատրաստ են քննարկել այդ ուղղությամբ հետագա քայլերը:

Հանդիպմանը քննարկվել են, մասնավորապես, էներգետիկայի ոլորտում եռակողմ գործակցության զարգացման հնարավորություններն ու հեռանկարները: Արծարծվել են էներգառեսուրսների մատակարարմանը և համատեղ նախագծերին վերաբերող հարցեր: Մտքերի փոխանակության արդյունքում կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել՝ համատեղ աշխատանքային խումբ ձևավորելու և կոնկրետ ծրագրերն առարկայական քննարկելու վերաբերյալ: Շնորհակալություն հայտնելով դեսպաններին իրենց դիրքորոշումների համար՝ Կարեն Կարապետյանը նաև կարևորել է միջկառավարական հանձնաժողովների ակտիվ աշխատանքը, որոնք արդյունավետ հարթակ են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերն ու նախաձեռնությունները կյանքի կոչելու համար:

Վարչապետ Կարեն Կարապետյանը ցավակցել է ՀՀ-ում ԻԻՀ արտակարգ և լիազոր դեսպանին` Իրանի նախկին նախագահ Ալի Աքբար Հաշեմի Ռաֆսանջանիի մահվան կապակցությամբ:

loading...
Երբ Քյարամի դիակը բերել էին, գիշերը գնացել դի... Մերլին Մոնրոյի առանձնատունը վաճառվում է 7 մլն... Ի՞նչ եք առաջինը տեսնում նկարի վրա. Թեստը ճիշտ... Երևանում նշվել է Ջազի միջազգային օրը Պատմության 10 ամենասարսափելի կին սերիական մար... Պոլինա Գագարինայի դիետան բավական պարզ է. Ինչպ... Թուրքիայում մոտ 2 տարում չեզոքացվել է 10.1 հա... Մահացել է Քյարամ Սլոյանի հայրը Ատամի մածուկի գաղտնիքը՝ թաքնված սրվակի ներքևի... Ինչո՞ւ չի կարելի ժամացույց նվիրել Արյուն տալով՝ երկար ճանապարհ չունենք գնալու. ... Ինչպե՞ս են տառապում կենդանակերպի տարբեր նշանն... Կինը գաղտնիք կարողանում է պահել 47 ժամ. հետաք... Հրաշք քնաբեր․ խմեք ընդամենը 1 բաժակ այս ըմպել... Միշոն և Հովհաննես Ազոյանը՝ «Էլ Սքայ» բարում ... ԱՄՆ կոալիցիայի զոհն է դարձել Իրաքի և Սիրիայի ... Հիտլերը սիրում էր «Դիսնեյի» անիմացիոն մուլտֆի... Զարուհի Փոստանջյանը և Ռուբեն Հախվերդյանը հրավ... «Երկիր Ծիրանի»-ի քարոզարշավն ավելի քիչ է լուս... Օլիվեր Սթոունը ֆիլմ է նկարահանում Պուտինի մաս... Դուք Ավանի ձեր քուչի տրամագծից դուրս Երևանը չ... «ԵԼՔ»-ում Զարուհի Փոստանջյանից նեղվածություն ... Իրենց համակրանքն արտահայտող քաղաքացիների թիվն... Հավատարմությունը՝ ըստ կենդանակերպի նշանի Անքնությունից ազատվելու 10 շատ հեշտ մեթոդ