69–ամյա վարորդը Քեթիի ոլորաններում գլորվելով՝ հայտնվել է ձորը. վիրավորներից մեկը հիվանդանոցում մահացել է


69–ամյա վարորդը Քեթիի ոլորաններում գլորվելով՝ հայտնվել է ձորը. վիրավորներից մեկը հիվանդանոցում մահացել է
Նոյեմբեր 16 12:07 2017

Հայաստանի քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում ՀՀ քր օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ, գրում է shamshyan.com-ը:

Ինչպես հայտնում է ֆոտոլագրող Գագիկ Շամշյանը, նշված քրգործը հարուցվել է նոյեմբերի 14-ին Շիրակի մարզում տեղի ունեցած ավտովթարի փաստով: Այդ օրը ժամը 00:05-ի սահմաններում Գյումրի քաղաքի բնակիչ, 69-ամյա Վարազդատ Մկրտչյանը իր վարած Nissan Teana մակնիշի 34 Ս 358 համարանիշի ավտոմեքենայով Երևան-Գյումրի-Բավրա ավտոճանապարհի 141-րդ կմ հատվածում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և գլորվել ձորը: Վթարի հետևանքով ուղևորներ, Գյումրի քաղաքի բնակիչներ, 32-ամյա Գեորգի Մկրտճչյանը, 28-ամյա Սևակ Հովհաննիսյանը և 22-ամյա Հրանտ Մկրտչյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային Ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Գագիկ Վարդանյանի, դասակի հրամանատար Ռաֆայել Ասրյանի գլխավորությամբ: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ երեկ՝ նոյեմբերի 15-ին, Հ. Մկրտչյանը հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքում գիտակցության չգալով՝ մահացել է: