Հայաստանում ամուսնությունը կարող է կայանալ միայն կնոջ ու տղամարդու միջև


Հայաստանում ամուսնությունը կարող է կայանալ միայն կնոջ ու տղամարդու միջև
Նոյեմբեր 16 11:47 2017

ՀՀ Կառավարության այսօրվա նիստին ՀՀ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը ներկայացրեց Ընտանեկան օրենսգրքում փոփոխություններ կատարելու վերաբերյալ նախագիծ: Նախարարի խոսքով՝ փոփոխություններ կատարելը պայմանավորված է սահմանդարությամբ: «Բանն այն է, որ մեր սահմանդրությունը նորովի մի շարք կարգավորումներ է տվել, մասնավորապես, որպես ամուսնանալու սահմանափկման նպատակ ամրագրել ենք բացառապես առողջության ու բարոյականության պաշտպանությունը»,-նշեց նախարրաը: Նա ընդգծեց՝ առաջին անգամ ամրագրվել է, որ ամուսնությունը կարող է կայանալ միայն կնոջ ու տղամարդու միջև : «Մինչև էդ ամրագրված չէր դա»,-հետաքրքրվեց վարչապետ Կարեն Կարապետյանը: Դավիթ Հարությունյանն էլ պատասխանեց, որ ոչ, միայն ենթադրվում էր:

«Նախատեսվել է, որ երեխայի կարծիքը նրա տարիքի ու հասունության մակարդկաին համապատասխան պետք է հաշվի առնվի երեխայի հետ կապված ցանկացած հարց լուծելիս»,-ասաց Դ. Հարությունյանը:

Նախարարի խոսքով՝ ամրագրվում է նաև ծնողական իրավունքներից զրկելու կամ դրանք սահմանելու նպատակը: «Եվ դա միայն երեխայի կենսական շահն է: Սահմանադրությունը նախատեսում է երեխայի իրավունքը կանոնավոր շփումներ իր ծնողների հետ »,-ասաց նախարարը՝ ընդգծելով, որ նախորդ Սահմանադրության մեջ այս նորմերը չեն եղել: Դավիթ Հարությունյանն ասաց, որ կարգավորումներ են առաջարկվել նաև որդեգրության գործընթացում, որոնք բխում են միջազգային պայմանագրերում ստանձնած Հայաստանի պարտավորություններից:

Աշխատանքի եւ սոցիալական հարցերի փոխնախարարը երկու օր ժամանակ խնդրեց երկու հարց հստակեցնելու համար: «Իսկ ինչու չենք հասցրել մինչև այդ, մենք պայմանավորվել ենք, մենք չենք բացառում ու իդեալիստ չենք , որ հնարավոր է շտապ ինչ-որ լուծումներ , բայց այն, ինչ որ ամիսներով նայում ենք, ինչու եք երկու օր էլ ուզում»,-ասաց վարչապետը՝ ապա հավելեց. «Ոչ»: