Կարապետյանն առաջարկում է պարզեցնել շինարարական թույլտվությունների տրամադրման գործընթացը


Կարապետյանն առաջարկում է պարզեցնել շինարարական թույլտվությունների տրամադրման գործընթացը
Նոյեմբեր 16 11:34 2017

Կառավարության այսօրվա նիստում վարչապետ Կարեն Կարապետյանն անդրադարձավ շինարարական թույլտվությունների տրամադրմանը:

«Անհրաժեշտ ենք գտնում կատարելագործել շինարարական թույլտվությունների տրամադրման գործընթացը, պարզեցնել այդ ոլորտում իրականացվող վարչարարությունը և բարձրացնել դրա մատչելիության աստիճանը», - ասաց  նա:

Ըստ Կարապետյանի՝ Doing business-2018 թվականի զեկույցում անդրադարձ էր կատարվել շինարարական թույլտվությունների տրամադրման ոլորտին և արձանագրել էին որոշակի խնդրներ:

«Ստեղծված իրավիճակը բացասաբար է ազդում առհասարակ շինարարության ոլորտի զարգացման վրա: Օրենսդրության համաձայն՝ տեղական ինքնակառավարման մարմինների կողմից են թույլտվությունները տրամադրվում, սակայն դրանց տրամադրման նորմատիվ մեխանիզմները պետք է լինեն հստակ, կանխատեսելի, իսկ կայացվող որոշումերը խիստ պատճառաբանված: Միաժամանակ գործող օրենսդրությամբ ոլորտաին լիազոր մարմնին վերապահված չեն ողջամիտ վերահկողական մեխանիզմներ», - ասաց նա:

Վարչապետը հանձնարարեց Տարածքային կառավարաման և զարգացման նախարարին, քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահին, իսկ Երևանի քաղաքապետին առաջարկեց երկու ամսվա ընթացքում համատեղ մշակել շինարարական թույլտվությունների տրամադրման գործընթացի պարզեցման, հստակեցման, գործուն էլեկտրոնային գործիքների ներդրման ինչպես նաև ողջամիտ վերահսկողական մեխանզիմներ սահմանելուն ուղղված մեխանիզմներ և դրանք ներկայացնել կառավարության աշխատակազմ:

«Պարոն Սարգսյան, երկու ամիսը շատ չէ՞», - դիմելով Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Նարեկ Սարգսյանին՝ հարցրեց վարչապետը:

Նարեկ Սարգսյանն էլ նշեց, որ մինչև դեկտեմբերի երկրորդ կեսը բավարար ժամանակահատված է: