Մահվան ելքով պատահար Արմավիրում


Մահվան ելքով պատահար Արմավիրում
Նոյեմբեր 16 11:18 2017

Նոյեմբերի 15-ին, ժամը 1.15-ին, «շտապօգնության» կայանից ոստիկանություն ահազանգ է ստացվել, որ Արմավիր քաղաքի Հանրապետության փողոցում տեղի է ունեցել պատահար. վարորդի դիակը տեղափոխվել է հիվանդանոց:
Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը, ժամը 00.15-ի սահմաններում, 1962 թ. ծնված Սարգիս Աբրահամյանի դիակը հայտնաբերվել է «Հունդայի» մակնիշի ավտոմեքենայի վարորդի նստելատեղին, որը վթարված վիճակում կայանված է եղել նշված փողոցի թիվ 41 շենքի դիմացի կանաչապատ գոտում:
Կատարվում է քննություն: