«Արդյո՞ք պոպուլիզմը խնդիր է». ԱԺ փոխնախագահը՝ ԵԽԽՎ մանրամասներով


«Արդյո՞ք պոպուլիզմը խնդիր է». ԱԺ փոխնախագահը՝ ԵԽԽՎ մանրամասներով
Նոյեմբեր 16 10:54 2017

Հարգելի գործընկերներ, այս օրերին Փարիզում տեղի են ունեցել ԵԽԽՎ Իրավական և մարդու իրավունքների, Քաղաքական հարցերի և ժողովրդավարության հանձնաժողովների, ինչպես նաև մոնիթորինգի հանձնաժողովի նիստերը։ Հակիրճ ներկայացնեմ այն իրադարձությունները, որոնք տեղի են ունեցել հանձնաժողովների նիստերի ընթացքում։ Իրավական հարցերի հանձնաժողովում քննարկվեց հերթական նախաձեռնությունը, որը վերաբերում էր փողերի լվացմանը, այդ թվում` «ադրբեջանական լվացքատանը»։ Հատկանշական է, որ հենց Իրավական հարցերի հանձնաժողովի նախաձեռնությամբ այն կդառնա ինքնուրույն զեկույց։ Մոնիթորինգի հարցերի հանձնաժողովում ԵԽԽՎ համազեկուցողները բանավոր կարգով ներկայացրեցին Հայաստանի Հանրապետությունում տեղի ունեցող զարգացումներն այս ժամանակահատվածում։

Հայաստանին վերաբերող զեկույցը կքննարկվի հաջորդ նստաշրջանների ընթացքում։ Քաղաքական հարցերի հանձնաժողովի նիստում քննարկվել են երկու զեկույցներ, որոնք վերաբերում էին իսլամական պետության ֆինանսավորմանը, ինչպես նաև տարածաշրջանի վրա սիրիական ճգնաժամի ազդեցության հետևանքներին։ Բացի այդ հանձնաժողովում ամփոփվեցին նաև Ստրասբուրգում տեղի ունեցած «Արդյո՞ք պոպուլիզմը խնդիր է» թեմայով ֆորումի արդյունքները։ Հետաքրքրական է, որ տարբեր երկրների ներկայացուցիչներ այն կարծիքի էին, որ պոպուլիզմին նպաստող հանգամանք է նաև նոր և այլընտրանքային մեդիայում պատասխանատվության չկարգավորվածության հարցը։

Այս առումով, թերևս պատահական չէ, որ ԵԽԽՎ-ում առաջին անգամ մեդիա հարցերով հանձնաժողովի կողմից շրջանառվելու և ներկայացվելու է զեկույց, որը առաջարկելու է անդամ պետություններին կարգավորել ինտերնետում և էլեկտրոնային մեդիայում պատասխանատվության հարցերը։ Նախաձեռնության հեղինակն է Մեծ Բրիտանիայի պատվիրակությունից Լորդերի պալատի ներկայացուցիչը։

ԱԺ փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանի ֆեյսբուքյան գրառումը: 



loading...