Հայրն իր որդիների հետ հարձակվել ու ծեծի են ենթարկել «Դիլիջան ազգային պարկի» անտառապահներին


Հայրն իր որդիների հետ հարձակվել ու ծեծի են ենթարկել «Դիլիջան ազգային պարկի» անտառապահներին
Նոյեմբեր 16 10:42 2017

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ Ոստիկանության Դիլիջանի բաժնի հետաքննչական բաժանմունքում հետաքննություն է սկսվել նոյեմբերի 15-ին Դիլիջան քաղաքում տեղի ունեցած ծեծկռտուք-վիճաբաության փաստով:

Ժամը 12:00-ի սահմաններում Ոստիկանության Դիլիջանի բաժին ահազանգ է ստացվել, որ Վասիլևի փողոցի թիվ 12 տան դիմաց ծեծկռտուք է տեղի ունենում: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարզվել է, որ նշված տան դիմաց նշված տան բնակիչներ, 65-ամյա Հենրի Մելքոնյանը, 25-ամյա Գևորգ Մելքոնյանը, 27-ամյա Դավիթ Մելքոնյանը, 28-ամյա Մինաս Մելքոնյանը անհիմն վիճաբանության մեջ են մտել Դիլիջան քաղաքի Կամոյի փողոցի բնակիչներ Սերյոժա Անանյանի, 63-ամյա Մկրտիչ Հովսեփյանի հետ: Վիճաբանության ժամանակ Մ. Մելքոնյանը հարձակվել է Ս. Անանյանի վրա, գցել գետնին, իսկ Հ. Գ. Դ. Մ. Մելքոնյանները ձեռքերով և ոտքերով հարվածել են Մ. Հովսեփյանի մարմնի տարբեր մասերին՝ պատճառելով մարմնական վնասվածքներ: Գ.Շամշյանի տեղեկություններով՝ տուժածներից Ս. Անանյանը աշխատում է «Դիլիջան ազգային պարկի» ՊՈԱԿ «Դիլիջան տեղամաս» մասնաճյուղի 8-րդ պահաբաժնի անտառապահ, իսկ Մ. Հովսեփյանը նույն ազգային պարկի, նույն տեղամասի 7-րդ պահաբաժնի անտառապահ, իսկ Մելքոնյաններն էլ ազգականներ են: Ոստիկանությունում ճշտում են նաև այն տեղեկությունը, թե արդյոք ծեծկռտուքի ժամանկ հնչել են կրակոցներ, թե ոչ: Դեպքի վայրում կրակոցի հետքեր չեն հայտնաբերվել:

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում



loading...