Հրդեհ «Ռիո մոլի» ավտոկայանատեղիում


Հրդեհ «Ռիո մոլի» ավտոկայանատեղիում
Նոյեմբեր 16 10:17 2017

Նոյեմբերի 16-ին, ժամը 18:46-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Նաիրի Զարյան փողոցում՝ Ռիո սուպերմարկետի ավտոկայանատեղիում:

Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Ավետ Ավետիսյան փողոցի վերջնամասում գտնվող Ռիո մոլի և Երևան Սիթի սուպերմարկետի մասնաբաժնի ավտոկայանատեղիում:

Հրդեհը մարվել է տեղի ուժերով: Այրվել է Volkswagen Polo մակնիշի 02 MM 707 պետհամարանիշով ավտոմեքենայի (վարորդ՝ 1965 թ. ծնված Ա. Հ.) շարժիչը՝ մասամբ, մարտկոցն ամբողջությամբ և դիմացի լուսարձակը:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան: