Հիմարություն է. Մինասյանն` իր և Կարապետյանի միջև հակասությունների մասին


Հիմարություն է.  Մինասյանն` իր և Կարապետյանի միջև հակասությունների մասին
Նոյեմբեր 15 14:19 2017

Իմ և Կարեն Կարապետյանի միջև ոչ մի խնդիր չկա:  ԱԺ-ում լրագորղների հետ զրույցում ասաց  ՀՀ Բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը:

Նա հիմարություն որակեց մամուլի այն հրապարակումները, թե վարչապետ Կարեն Կարապետյանն ու ինքը չեն շփվում միմյան հետ և նույնիսկ չեն բարևում իրար: Նա նշեց, որ վարճչապետի հետ սովորական նախարար և վարչապետ հարաբերությունների մեջ են: «Հրապարակողներից պետք է հարցնել, թե ինչո՞ւ են նման բաներ հրապարակում»:

Դիտարկմանը առանց հիմքերի՞ են այդ հրապարակումները Մինասյանն ասաց. «Համենայն դեպս այն ինչ ներկայացվում և տպվում է իրականության հետ կապ չունի»:

Իսկ իրականությունը ըստ նախարարի այն է, որ ինքը որպես ոլորտի պատասխանատու իր պարտականությունների շրջանակն ունի, իսկ վարչպատն էլ որպես կառավարության ղեկավար` նախարարների աշխատանքը համակարգելու և կոնկրետ հանձարարականներ տալու սահմանադրական լիզորություններ ունի: Մինասյանը մեկ անգամ ևս նշեց, որ դեպս չգիտի որտեղից են վերցնում, որտեղից է պատվերը այդ հրապարակումների:

«Դրա փոխարեն թող օգնեն մեզ շրջակա միջավայրը անվելի բարելավենք»,- նշեց նախարարը:

Հարցին, եթե պատվեր է կասկածներ կա՞ն ումից է գալիս պատվերը, ապա նա ասաց. «Ճիշտն ասած չեմ ուզում բարձրաձայնեմ դրա մասին, որովհետև ես մտածում եմ, որ ավելի լավ է ես իմ գործն անեմ: Կոալիցիոն հգուշահգրով էլ մենք ունենք կնկրետ նպատակադրում կապված շրջակա միջավայրի հետ:

Շրջակա միջավայրում առհասարակ վերափոխումներ են` այդ նպատակին գնալու կոնկրետ գործողություններով ու միջոցառումներով. այդ ընթացքում բնական է կլինեն մարդիկ, ովքեր կարող են դժգոհել, չհամաձայնվել առավել ևս նրանք, ովքեր տարիներ շարունակ փորձել են սնվել ապօրինի ծառահատումներով, բնական ռեսուրսները չարաշահելով: Միգուցե դա այս ուղղություններից է գալիս, չեմ կարող ասել, բայց համենայն դեպս ես կհորդորեմ, որ նրանք ովքեր իսկապես ուզում են իրավական պետություն տեսնել ՀՀ-ն, օգնեն մեզ այս հարցում»: