Հայտնի է Քիմ Քարդաշյանի ապագա երեխայի սեռը


Հայտնի է Քիմ Քարդաշյանի ապագա երեխայի սեռը
Նոյեմբեր 15 13:26 2017

Քիմ Քարդաշյանն ու Քանյե Ուեսթը սպասում են իրենց երրորդ երեխային, որին հունվարին լույս աշխարհ է բերելու փոխնակ մայրը։ Քիմը Էլեն Դեջերենեսի շոուի ժամանակ հայտնել է ապագա երեխայի սեռը: Պարզվում է, որ Քիմն ու Քանյեն դուստր են ունենալու։

«Օրերս ես հավաքույթ էի կազմակերպել երեխայի գալիք ծննդյան կապակցությամբ։ Մարդիկ նվերներ էին բերել, իսկ հաջորդ օրը Նորթն ուսումնասիրեց այդ նվերներն ու ասաց․ «Մայրիկ, քանի դեռ քույրիկս չի ծնվել, ես այս խաղալիքները իմ սենյակ կտանեմ, որպեսզի վստահ լինեմ, որ դրանց հետ ոչինչ չի պատահի»,- պատմել է Քիմը, որին ընդհատել է Էլենը․

«Փաստորեն, դու հենց նոր խոստովանեցիր, որ դուստր եք ունենալու»: