Սերենա Ուիլյամսն եւ Ալեքսիս Օհանյանը վաղը կամուսնանան


Սերենա Ուիլյամսն եւ Ալեքսիս Օհանյանը վաղը կամուսնանան
Նոյեմբեր 15 11:29 2017

Աշխարհի նախկին առաջին ռակետ, ամերիկացի թենիսիստուհի Սերենա Ուիլյամսի եւ ամերիկահայ գործարար Ալեքսիս Օհանյանի հարսանիքը տեղի կունենա նոյեմբերի 16-ին ամերիկյան Նոր Օրլեանում, գրում է Mirror-ը:

«Մեծ սաղավարտի» մրցաշարերի 23-ակի հաղթողը 11 ամիս առաջ Ալեքսիս Օհանյանից ունեցել էր դուստ, որին անվանակոչել էին Ալեքսիս Օլիմպիա Օհանյան:

Հարսանիքը փակ կլինի եւ հրավիրվածներն արարողության վայրը կիմանան նույն օրվա առավոտյան: Հրավիրվածների թվում են Jay Z-ն, Բեյոնսոն, Քրիս Ջեները եւ այլ աստղեր: Որոշ տվյալների համաձայն՝ հարսանիքի ծախսը կկազմի 1 միլիոն դոլարից ավելի: Հյուրերի թվում կարող են լինել նաեւ արքայազն Հարին ու նրա ընկերուհի Մեգան Մերկլը: