Խոշոր ավտովթար Գորիսում․ կա 5 վիրավոր


Խոշոր ավտովթար Գորիսում․ կա 5 վիրավոր
Նոյեմբեր 15 10:36 2017

Երեկ՝ նոյեմբերի 14-ին, ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում: Ժամը 23:30-ի սահմաններում Գորիս քաղաքի Սյունիքի և Տաթևացու փողոցների հատման խաչմերուկում բախվել են Շուռնուխ գյուղի բնակիչ, 25-ամյա Վլադիմիր Հարությունյանի վարած Mercedes մակնիշի 51 VP 001 համարանիշի և Կապան քաղաքի բնակիչ, 32-ամյա Ազարիա Օհանջանյանի վարած Mercedes մակնիշի 51 VP 055 համարանիշի ավտոմեքենաները, գրում է shamshyan.com-ը:

Ինչպես հայտնում է ֆոտոլրահուղ Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Ա. Օհանջանյանի ուղևորներ, 45-ամյա Վանիկ Ասիլյանը, 32-ամյա Նատաշա Հակոբյանը, 22-ամյա Նոնա Կինոսյանը, 51-ամյա Նելլի Անտոնյանը և 24-ամյա Համեստ Լալայանը, ովքեր բնակվում են Կապան քաղաքում, մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Գորիսի բժշկական կենտրոն: 

Ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի մեղավորը եղել է Վ. Հարությունյանը, ով բախվել է Ա. Օհանջանյանի Mercedes-ին: 



loading...