Ծիծեռնակաբերդի խճուղում մեքենայի մեջ տղամարդու դի է հայտնաբերվել


Ծիծեռնակաբերդի խճուղում մեքենայի մեջ տղամարդու դի է հայտնաբերվել
Նոյեմբեր 15 10:08 2017

Նոյեմբերի 14-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 20։45-ի սահմաններում Ոստիկանության Մալաթիայի բաժին ահազանգ է ստացվել, որ Ծիծեռնակաբերդի խճուղում՝ դեպի Մարզահամերգային համալիր տանող ճանապարհին, Mitsubishi Pajerօ IO մակնիշի ավտոմեքենայում տղամարդու դի կա, գրում է shamshyan.com-ը։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկաններն ու քննիչները նշված վայրում՝ Mitsubishi Pajerօ IO մակնիշի 34 NN 658 համարանիշի ավտոմեքենայի հետնամասում, հայտնաբերել են 50-55 տարեկան տղամարդու դի։ Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ դիակի վրա բռնության հետքեր չկան։ Փաստի առթիվ քննիչ Ա. Գրիգորյանի կողմից նյութեր են նախապատրաստվում։ Նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում դիակի դատաբժշկական։ Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածի ինքնությունը։